Ֆինլանդիան և Ուկրաինան ստորագրել են շուրջ 336 միլիոն դոլարի յոթ համաձայնագիր՝ պաշտպանության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Համաձայնագրերի մասին հայտարարվել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի՝ Կիև կատարած այցի ընթացքում։ Հելսինկին խոստացել է 5 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինային ձմռանը նախապատրաստվելու համար, ևս 2 միլիոն եվրո՝ մարդասիրական ծրագրերին։ Աջակցությունը ներառում է նաև ռուսական հարվածներից վնասվող էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը և տրանսպորտային ոլորտը։ Համաձայնագրերը նախատեսում են նաև համագործակցություն ֆիննական Nokia և ICEYE տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ Ուկրաինայի արբանյակային կապի հնարավորությունները զարգացնելու համար։ Ֆինլանդիան նաև աջակցելու է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Սև ծովը շարունակում է մնալ վտանգավոր գոտի․ հերթական հարվածից քաղաքացիական նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 2 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 4 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 4 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 4 hours ago