Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ: 70 կգ Արտյոմ Ստեփանյանը բացարձակ առավելությամբ հաղթել է բուլղարացի Մաքսիմ Կիրիլովին: 80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը վստահ հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Ժակ Դեվերիի նկատմամբ։