2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների այցելությունների թիվն աճել է, սակայն մեկ այցելության հաշվով նրանց միջին ծախսը մոտ երեք անգամ պակաս է եղել Եվրամիության անդամ երկրներից և Միացյալ Թագավորությունից ժամանած այցելուների ծախսերից։ Ազգային բանկի և Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ԵՄ երկրների և Միացյալ Թագավորության այցելուների միջին ծախսը կազմել է մոտ 1,405 ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանի քաղաքացիների պարագայում այդ ցուցանիշը 491 դոլար էր։ Ավելի կոնկրետ, Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Վրաստան է կատարվել Ռուսաստանի քաղաքացիների 1 մլն 306 հազար 623 այցելություն։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 60 հազար 879 այցելությամբ կամ 4.9%-ով։ Ռուսաստանի քաղաքացիները դեռևս հանդիսանում են Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին նրանց բաժին է ընկել միջազգային այցելությունների մոտ 21.4%-ը։ Այցելությունների աճին զուգահեռ փոքր-ինչ ավելացել են նաև Ռուսաստանից ժամանած այցելուների կողմից Վրաստանում կատարված ծախսերը։ Ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների ծախսերը կազմել են 641.3 միլիոն ԱՄՆ դոլար, այնինչ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 560.3 միլիոն դոլար էր։ Aliq.ge –00—ՍՊ The post Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 3 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 3 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 3 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 3 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 1 hour ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 2 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 2 hours ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 2 hours ago