ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ, եթե դա դեռ չի արել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ «Եթե դա դեռ կա, ես կլուծեմ այն», – ասել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Կիևը դեռևս խնդիր ունի Վաշինգտոնից հետախուզական տվյալներ ստանալու հարցում։ The post Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը appeared first on 24News .