Հոկտեմբերի 23-ին Սև ծովում հերթական միջադեպն է գրանցվել: Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից մոտ 13 ծովային մղոն հեռավորության վրա խորտակվել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորիվ» առևտրային նավը: Նախնական տվյալներով՝ նավը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքի կողմից, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Նավի վրա գտնվել է անձնակազմի 13 անդամ, որոնցից 10-ը Ուկրաինայի, իսկ 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են: Տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում նավից արձակվել է աղետի ազդանշան, ինչից հետո Ռումինիայի ծովափնյա պահպանության ծառայությունն անմիջապես սկսել է փրկարարական գործողությունը: Վերջին տվյալներով՝ հաջողվել է փրկել 9 նավաստու: Հաստատվել է առնվազն 1 մարդու մահ, անձնակազմի 3 անդամ այս պահին համարվում է անհետ կորած: Փրկարարները նշում են, որ որոնողական աշխատանքները ծովում խիստ բարդ են եղանակային անբարենպաստ պայմանների, ուժեղ փոթորկի և ցածր տեսանելիության պատճառով, և հնարավոր չի եղել օգտագործել փրկարարական ուղղաթիռներ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սև ծովը շարունակում է մնալ վտանգավոր գոտի․ հերթական հարվածից քաղաքացիական նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 1 hour ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 1 hour ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 1 hour ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 1 hour ago