Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային կապի աշխատանքի սահմանափակումները դեռևս գործում են։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք Starlink-ը ստուգել ենք գիշերը, վաղ առավոտյան, ապա՝ ցերեկը։ Ստուգել ենք մի քանի կապուղի՝ տարբեր ուղղություններով, քաղաքացիական հատվածում և առաջնագծին ավելի մոտ։ Գիտե՞ք՝ սահմանափակումը նույնն է՝ առավելագույնը ժամում 161 կիլոմետր, այսինքն՝ 100 մղոն»,- ասել է նա՝ Վաշինգտոնում Հադսոնի ինստիտուտի լսարանի հետ առցանց զրույցի ընթացքում։ Զելենսկու խոսքով՝ Կիևը դեռ հույս ունի, որ SpaceX-ն ու ԱՄՆ վարչակազմը կվերացնեն սահմանափակումները։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է տևել երկու-երեք օր կամ ավելի։ Անցած շաբաթ Կիևում հայտարարել էին, որ SpaceX-ը Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակել է Starlink-ի տերմինալների աշխատանքը ժամում 160 կիլոմետրից բարձր արագության դեպքում։ Դրա հետևանքով ուկրաինացի զինվորականների մի քանի գործողություն ձախողվել է։ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, իր հերթին, հայտարարել էր, որ Starlink արբանյակային համակարգը չի օգտագործվում հարձակողական ռազմական գործողությունների համար, այլ ծառայում է միայն պաշտպանական և քաղաքացիական նպատակների։ Նրա խոսքով՝ Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ կառավարությանը և գտնվում են դրա վերահսկողության ներքո, իսկ արագության կամ օգտագործման սահմանափակումները սահմանում է ԱՄՆ զինված ուժերը, և վերջնական որոշումը կայացնում է երկրի նախագահը։ Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը գրել էր, որ հենց Մասկն է կարգադրել սահմանափակել Ուկրաինայի հասանելիությունը Starshield համակարգին։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հասանելիությունը ռազմական նշանակության Starshield արբանյակային կապին վերականգնվել է։ Սակայն նա չէր պատասխանել հարցին, թե կոնկրետ ով է տվել համապատասխան կարգադրությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զելենսկին դժգոհել է Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումների շարունակությունից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 24.10.2026
Shant News / 4 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 24.10.2026
Shant News / 7 hours ago

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են պահպանել աշխատանքային մակարդակի շփումները
Shant News / 8 hours ago

Ո՞վ է շահելու արտահերթ ընտրություններից, ու պատրա՞ստ է ընդդիմությունը. «Շանթ»-ի հատուկ անդրադարձը
Shant News / 8 hours ago
Related coverage

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
24TV / 24News / 30 minutes ago

Армения выиграла "Детское Евровидение 2026" на Мальте
Sputnik Armenia / 5 hours ago

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող
A1plus / 6 hours ago

Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ»-ում
Azatutyun / 6 hours ago