Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետ։ Մասնավորապես, նա հանձնարարել է նոր մասնագիտությունների ատլասում ներառել պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել տնտեսության պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների կարիքներն ապահովելու համար՝ ներգրավելով նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից վետերաններին։ Պուտինը հանձնարարել է նաև ընդլայնել հյուսվածքների արագացված վերականգնման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մեծացնել արհեստական բանականության օգտագործումը բժշկական ռենտգենյան և համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության մեջ։ Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանում տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված ընկղմային հովացման համակարգերի արտադրությունը։ –00—ՍՊ The post Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 5 hours ago

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
24TV / 24News / 5 hours ago

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց
24TV / 24News / 5 hours ago

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24TV / 24News / 5 hours ago



