Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-19-ը, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին, ◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին, ◾️ Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: