Հոկտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով, կասետային զինամթերքով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կիևին՝ թիրախավորելով տրանսպորտային, էներգետիկ և բժշկական ենթակառուցվածքները։ Ուկրաինացի պաշտոնյաների տվյալներով՝ Կիևում և Կիևի մարզում զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 34-ը, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շտապօգնության կայան և վեց շտապօգնության մեքենա, ինչպես նաև խանութներ ու Կիևի պատմության թանգարանի մասնաճյուղը։ Որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել, գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի ուղղությամբ կիրառել է նաև կասետային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ։ Նա հայտարարել է, որ հրթիռներից մեկն ընկել է քաղաքի պատմական կենտրոնում՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակման ընթացքում կիրառել է տարբեր տեսակի 210 անօդաչու թռչող սարք և հրթիռներ։ Հակաօդային պաշտպանությունը խոցել է 181 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 11-ից ի վեր Ռուսաստանը ավելի քան 170 հարված է հասցրել երկրի կարևոր էներգետիկ օբյեկտներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտին-Ուիտքոֆ հանդիպումից մի քանի ժամ անց Կիևի վրա մաhացու հրթիռային հարվածը կատարվել է կասետային մարտագլխիկներով
Ինչ է հայտնի

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 7 minutes ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 10 minutes ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 15 minutes ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 20 minutes ago