Կարգալույծների դատական պարտությունները շարունակվում են: Արման Սարոյանից հետո դառը լուրեր են լսել Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը: Հնազանդության ուխտը խախտելու, հայ եկեղեցին վարկաբեկելու համար կարգալույծ հռչակված նախկին տեր Թադե քահանան և տեր Արամ քահանան չէին ընդունել Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհդրի որոշումներն ու դատարան էին դիմել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախկին քահանաներին կարգալույծ անելը համարել է եկեղեցու ներքին գործը և կարճել վարույթները: