2020 թվականի նոյեմբերից հետո Նիկոլ Փաշինյանին քաղաքականության մեջ առաջ մղող միակ բանը ինքնապահպանման բնազդն է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ վերլուծելով ներքաղաքական վերջին զարգացումներն ու արտահերթ ընտրությունների հավանականությունը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այլևս ոչ ոքի պետք չի լինելու, և ձգտում է առավելագույնս երկարաձգել իր քաղաքական կյանքը։ Անդրադառնալով ընդդիմադիր առաջնորդների կալանքներին՝ Alpha News-ի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ իշխանությունը նպատակաուղղված կալանքի տակ է պահում նրանց, որպեսզի խոչընդոտի նախընտրական շտաբերի ձևավորմանն ու աշխատանքներին։ «Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին անվանում էր «մոնղոլ-թաթարներ»։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. հայր ու որդի նստած են ԱԱԾ նկուղում և չեն կարողանում նրանց տեսակցել։ Բացի այդ, նույն գործով կալանավորված են մի տարեց կին երկու աղջիկների հետ, իսկ 75-ամյա ամուսինը տնային կալանքի տակ է։ Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է իրականում գործում ասիական, բռնապետական ու կեղտոտ ձևերով»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 3 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 3 hours ago

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 3 hours ago

Հայաստանը պետք է բարձրացնի վստահության մակարդակը տեխնոլոգիական ոլորտում․ Կարեն Տոնոյան
Alpha News / 4 hours ago
Related coverage

Львова-Белова поможет детям из Алешек с получением медпомощи и жилья
Sputnik Armenia / 4 hours ago

"Аканатес": В Арташате священнослужитель публично поддержал кандидата на пост главы общины от партии "Гражданский договор"
ArmInfo / 5 hours ago

ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 6 hours ago

Russia, Ex-Soviet Allies May Oust Armenia From Defense Bloc
Azatutyun / 6 hours ago