Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․ գրում են ռուսական լրատվամիջոցները ։ Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ ռազմավարական գործակցության, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման առանցքային թեմաներից են լինելու նաև Մերձավոր Արևելքում ստեղծված տարածաշրջանային իրավիճակը և անվտանգության հիմնախնդիրները: Իրանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Թեհրանն ու Մոսկվան շարունակում են ակտիվորեն խորացնել դիվանագիտական և քաղաքական երկխոսությունը։ Բարձր մակարդակի այս հանդիպումը կնպաստի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը ,- գրում է աղբյուրը։