Դավիթ Մուրադյանին հրաժեշտ են տալիս հարազատները, ընկերները, գործընկերներն ու նրան ճանաչողները։ Գրող, արձակագիր, թատերագիր, կինոգետ, սցենարիստ ու մանկավարժ Դավիթ Մուրադյանի կյանքը միավորել էր գրականությունը, կինոն, թատրոնն ու կրթությունը։ Բայց նրա մասին պատմելիս միայն մասնագիտական կոչումներն ու ստեղծագործությունների ցանկը բավարար չեն։ Նրա անցած ճանապարհը նաև մարդկանց մասին է՝ նրանց, որոնց հետ աշխատել է, որոնցից սովորել, որոնց փոխանցել իր գիտելիքներն ու փորձը։ Դավիթ Մուրադյանի ստեղծագործական աշխարհը ձևավորվել է Երևանում՝ մշակութային միջավայրում, որը նա ինքն էր համարում իրեն «նախագծած ու կառուցած»։ Հետագայում այդ աշխարհը շարունակել է ապրել նրա գրքերում, ֆիլմերի սցենարներում, կինոյի մասին հաղորդումներում և ուսանողների հետ ունեցած զրույցներում։ Այսօր՝ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ, նրան ճանաչողները հիշում են ոչ միայն արվեստագետին ու մտավորականին, այլև մարդուն՝ իր մտածողությամբ, վերաբերմունքով և թողած ազդեցությամբ։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Հրաժեշտ մտավորականին․ հարազատներն ու գործընկերները հիշում են նրան
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող
A1plus / 26 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Խոջոյան
A1plus / 2 hours ago

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
A1plus / 2 hours ago

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
A1plus / 3 hours ago



