azatutyun.am Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը։ Դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունները՝ համաձայնելով նրանց հիմնավորմանը, որ ազատության մեջ Քոչարյանները կարող են խոչընդոտել գործի քննությանը։ Նախկին նախագահն ու նրա որդին մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Երկուսն էլ արդեն երկու ամիս կալանքի տակ են։ Քոչարյանները մեղքը չեն ընդունում և իրենց նկատմամբ հարուցված գործը քաղաքական հետապնդում են համարում։ The post Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով | azatutyun.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի
Infocom / 5 hours ago

Հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ի ամփոփ տեղեկատվությունը
Infocom / 5 hours ago

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Infocom / 6 hours ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Infocom / 6 hours ago



