shantnews.am Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ՝ Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ, հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, հրադադար են սահմանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ «Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը դադարեցնում են կրակը Խերսոնի ուղղությամբ և 2026 թվականի հոկտեմբերի 27-ի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից սահմանում լռության ռեժիմ», — ասել է նա։ The post ՌԴ ԶՈւ-ն հոկտեմբերի 27-ից Ալյոշկիի շրջանում լռության ռեժիմ կսահմանի | shantnews.am appeared first on Infocom .