Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը բախվում է ֆինանսական դժվարությունների՝ Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա շարունակվող հարձակումների պատճառով։ Bloomberg-ի տվյալներով՝ ընկերության պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ հարձակումների շարունակությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել ընկերությանը։ «Ռոսնեֆտի» 12 նավթավերամշակման գործարանները կազմում են Ռուսաստանի նավթավերամշակման ընդհանուր հզորության մոտ մեկ երրորդը։ Հարվածների հետևանքով Ռյազանի գործարանը երկար ժամանակ աշխատել է սահմանափակ հզորությամբ, Սիզրանի գործարանը ամիսներ շարունակ ամբողջությամբ կամ մասամբ չի գործել, իսկ Տուապսեի գործարանը փակ է ապրիլից։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում «Ռոսնեֆտի» զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե 20 տոկոսով՝ հասնելով 200 միլիարդ ռուբլու։ Միաժամանակ ընկերության զուտ պարտքի և եկամտի հարաբերակցությունն աճել է 1,8 անգամ՝ հասնելով վերջին հինգ տարվա առավելագույն մակարդակին։ Ընկերության ֆինանսական խնդիրները խորացնում են վերանորոգման ծախսերի աճն ու միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանափակում են անհրաժեշտ սարքավորումների և պահեստամասերի հասանելիությունը։ «Ռոսնեֆտը», սակայն, հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում գործարանների անվտանգությունն ու աշխատանքն ապահովելու համար, իսկ բենզալցակայանները շարունակում են վառելիք մատակարարել։ Bloomberg-ի գնահատմամբ՝ 2026 թվականին Ուկրաինան առնվազն 114 հարձակում է իրականացրել Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների ուղղությամբ։ Հոկտեմբերին Կիևը կարճ ժամանակով դադարեցրել էր հարվածները՝ կապված էներգետիկ հրադադարի նախաձեռնության հետ, սակայն հետագայում վերսկսել էր դրանք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանի նավթային հսկան՝ հարվածների, վերանորոգման ծախսերի և պատժամիջոցների ճնշման տակ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ո՞վ է փակելու գազի հաշիվը #abcmedia #abcnewsroom
ABC Media / 6 minutes ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
168 Jham / 14 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 15 minutes ago

Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է
168 Jham / 24 minutes ago