ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական բանակը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ դադարեցնելու է մարտական գործողությունները և սահմանելու է լռության ռեժիմ ․ գրում են ռուսական լրատվամիջոցները։ Որոշումը վերաբերում է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքին և հարակից տարածքներին: Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի՝ կրակի դադարեցման հիմնական նպատակը տարածաշրջանում լայնամասշտաբ հումանիտար գործողության իրականացումն է: Ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիական բնակչության տարհանումը, ինչպես նաև իրականացնել տարածքների ականազերծում և առաջին անհրաժեշտության հումանիտար օգնության տեղափոխում: Նշենք , որ ըստ Սպիտակ տան՝ Օլեշկիի հատվածում տեղային հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ, որին մասնակցել են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի ներկայացուցիչները: Իրավիճակը Օլեշկիում վերջին շրջանում ծայրահեղ ծանր է. քաղաքում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս կա: Սպասվում է, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկող լռության ռեժիմը թույլ կտա կանխել հումանիտար աղետն ու անվտանգ միջանցքներ ապահովել խաղաղ բնակիչների համար: