Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։ Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։ –00—ՍՊ The post Երևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները appeared first on 24News .