Խորհրդարանի արտահերթ ընտրություն կազմակերպելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Երևանի փողոցներում հակասական կարծիքներ են հնչում: «Հայլուրի» հարցախույզին մասնակցած քաղաքացիների մի մասը համաձայն է ցանկացած տարբերակի Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար: Մի մասն էլ պնդում է, թե արտահերթ ընտրություն պետք չէ, քանի որ նրանց ձևակերպմամբ՝ «2026-ին ձայներ գողացած ՔՊ-ն նույնը կանի նաև մյուս ընտրությունների ժամանակ»: