ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր: Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատում իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի հատման օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել: Տեղում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին: Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ: Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։ –00—ՍՊ The post Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել appeared first on 24News .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 2 hours ago

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
24TV / 24News / 2 hours ago

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց
24TV / 24News / 2 hours ago

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24TV / 24News / 2 hours ago



