Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։ Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին այս օրերին մեր կողքին լինելու, քարոզարշավին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և աջակցելու համար։ Բոլորիս համար արդեն պարզ է, որ սա սովորական ընտրություն չէ․ սա երկու ուժերի՝ ազգայինի և ապազգայինի միջև գաղափարական առճակատում է։ Եվ այդ առճակատումը տևելու է այնքան, մինչև հաղթի ազգային Հայաստանը։ Բոլորիդ կոչ եմ անում՝ չվախենա՛լ, չհանձնվե՛լ, չկոտրվե՛լ, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձեր գաղափարական ու ազգային կեցվածքն արտահայտել՝ դեմ քվեարկելով օրվա իշխանության ապազգային քաղաքականությանը։ Գնացե՛ք ընտրության և կատարե՛ք ձեր բաժին գործողությունը՝ մերժելով ցավը, դավաճանությունը, պատերազմը, նվաստացումն ու ուրացումը։ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին։ Խոստանում եմ պայքարել այնքան, մինչև հաղթանակ ունենանք։ Խոստանում եմ՝ հաղթանակից հետո չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ճանապարհին մեր կողքին էին, ինչպես նաև չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ընթացքում մեր դեմ էին՝ խաբելով ու մոլորեցնելով մեր ժողովրդին։ Առա՛ջ դեպի հաղթանակ։ Ընտրե՛ք ձեր ընկերոջը՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի։ Ընտրե՛ք համար 10-ը»։ –00—ՍՊ The post Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին. Գերասիմ Վարդանյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին. Գերասիմ Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 2 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 2 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 2 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 35 minutes ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 1 hour ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 1 hour ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 1 hour ago