Եվրախորհրդարանը Սախարովի մրցանակը՝ Եվրամիության մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր պարգևը, շնորհել է Միջազգային քրեական դատարանին, որը զբաղվում է պատերազմական հանցագործությունների հետաքննությամբ: Մրցանակը ՄՔԴ-ին շնորհվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դատարանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունից երկու շաբաթ անց։ Մրցանակի այս տարվա կարճ ցուցակում ընդգրկվել էին նաև Տանզանիայից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր Թունդու Լիսուն և Իրանից երկու քույր՝ Տարանա և Ռոմինա Ռահիմիները: «Ժողովրդավարություն և առաջընթաց» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունդու Լիսուն հանդես է գալիս Տանզանիայում ազատ ընտրությունների, անկախ դատական համակարգի և քաղաքական բռնության դադարեցման օգտին: 2025 թվականից նա գտնվում է անազատության մեջ, նրան մահապատիժ է սպառնում պետական դավաճանության մեղադրանքով։ Ռահիմի քույրերը մասնակցել են Իրանում այս տարվա հունվարին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին, ապա անհետացել։ Հետագայում պարզվել է, որ նրանց առևանգել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, և ներկայումս գտնվում են կալանքի տակ։ Տարանային մահապատիժ է սպառնում, իսկ Ռոմինային՝ 25 տարվա ազատազրկում: Գրառումը Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում
Akhaltskha.net / 4 hours ago

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը
Akhaltskha.net / 4 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին
Akhaltskha.net / 4 hours ago

По инициативе Мелании Трамп Москва и Киев согласились на локальное перемирие в оккупированных РФ Олешках
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

Վրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
JNEWS / 7 hours ago

Վրաստանը շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում․ ինչ է ցույց տալիս Numbeo-ի 2026 թվականի վարկանիշը
JNEWS / Oct 22

Անհաղթահարելի հետիոտնային անցումը կամ չափազանց թանկ վարորդական իրավունքը
JNEWS / Oct 20

Ինչպե՞ս կարելի է լուծել Վրաստանի ժողովրդագրական ճգնաժամը
JNEWS / Oct 11