Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել կանանց շրջանում քաղցկեղի, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման վերաբերյալ իրազեկվածությունը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրային իրավունքի իրավաբանական անձանց կազմակերպություններում աշխատող կանանց հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրազեկման արշավի նշանակությունը, կանանց առողջության պահպանման կարևորությունը և քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման անհրաժեշտությունը։ Մասնակից կանանց տրամադրվել են նաև տեղեկատվական բուկլետներ։ Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացման ամիս։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ևս միացել է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային նախաձեռնությանը։ Արշավի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդության ռիսկային գործոնների, կանխարգելիչ միջոցառումների և վաղ հայտնաբերման կարևորության վրա՝ խրախուսելով կանանց ժամանակին անցնել համապատասխան հետազոտություններ։ Գրառումը Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

«Տաո» ռեգբիի ակումբը հաղթանակ է տարել «Շավ Բաստիոնի» դեմ խաղում
Akhaltskha.net / 3 hours ago

Ադիգենիի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է գյուղերի կարիքներն ու 2027 թվականի ծրագրերը
Akhaltskha.net / 3 hours ago

Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին
Akhaltskha.net / 3 hours ago

По инициативе Мелании Трамп Москва и Киев согласились на локальное перемирие в оккупированных РФ Олешках
Akhaltskha.net / 3 hours ago
Related coverage

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / 15 hours ago

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / Oct 22

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21

Կոբախիձեն ԵՄ-ին առաջարկել է հրապարակային երկխոսություն և նախապես հիասթափվել է Եվրահանձնաժողովի նոր զեկույցից
JNEWS / Oct 18