Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Բաթումում Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում է անցկացրել։ Բանակցությունների արդյունքներով նախարարը հայտարարել է, որ համագործակցության այս նոր ձևաչափը կարևոր քայլ կդառնա տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ այն նաև ավելի կընդգծի Վրաստանի դերը Միջին միջանցքի զարգացման համատեքստում, որը ներկայիս գործընթացներում չափազանց արդիական և կարևոր նշանակություն ունի, գրում է Sova news-ը ։ «Հուլիսին Ուզբեկստանի նախագահի՝ Վրաստան կատարած պետական այցի շրջանակում մենք Ուզբեկստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատեցինք։ Սա ևս մեկ ապացույց է, որ մեր երկրների միջև հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Թուրքմենստանի հետ կապերի խորացման համար կարևոր նշանակություն ունեցավ նաև Թուրքմենստանի նախագահի՝ այս տարվա հուլիսին կայացած պետական այցը։ Այդ այցի ընթացքում նույնպես նոր հնարավորություններ ստեղծվեցին քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման համար»,- նշել է Բոճորիշվիլին։ Նրա խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Նախարարը նշել է, որ այս տարվա հունիսին Ղրղզստան առաջին պաշտոնական այցը կատարել է հենց Վրաստանի վարչապետը։ «Տաջիկստանում նույնպես կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Վրաստանի նշանակությունը երկու երկրների համար էլ մեծ է։ Եթե դիտարկենք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ամրապնդել մեր կապերը։ Անշուշտ, այս ամենը իրական և կոնկրետ տնտեսական արդյունքների վերածելու համար անհրաժեշտ է ուժեղ քաղաքական երկխոսություն։ Հենց այս ընդհանուր շահերի վրա է հիմնված մեր այսօրվա հանդիպումը, որը նշանակալի ներդրում կունենա մեր տարածաշրջանների մերձեցման և մեր երկրների ու ժողովուրդների համար նոր հնարավորությունների ստեղծման գործում»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։ Նա առանձին ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված արդի իրողությունները և Վրաստանի շուրջ առկա հակամարտությունները՝ երկրի դերը, «անշուշտ, ավելի է մեծացել»։ Բոճորիշվիլիի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրները դա հստակ գիտակցում են։ «Վրաստանն առանցքային դեր է խաղում։ Կենտրոնական Ասիայի համար մեր նշանակությունը պայմանավորված է բազմաթիվ ուղղություններով և տարբեր համատեքստերում։ Առաջին հերթին, իհարկե, խոսքը փոխկապակցվածության, գործնական կապերի, ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային շուկաներ մուտք ունենալու մասին է։ Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ Կենտրոնական Ասիայի համար Վրաստանը շատ կարևոր երկիր է միջազգային շուկաներ մուտքի տեսանկյունից»,-հայտարարել է նա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 1 hour ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 2 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 2 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 2 hours ago
Related coverage

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 11 minutes ago

Թրամփը չի բացառել, որ 200-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ
168 Jham / 14 minutes ago

Իլոն Մասկն ուկրաինական և ամերիկյան վերնախավերին մեղադրել է պատերազմի հաշվին հարստանալու մեջ
168 Jham / 23 minutes ago

Զելենսկին ազդարարել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման մասին
168 Jham / 31 minutes ago