Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Փյունիկը» «Freedom Arena» նորակառույց մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասարին» ու վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Սեադ Իսլամովիչը, մեկ անգամ էլ «Գանձասարը» գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շրջանցեց «Արարատ-Արմենիային» և 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սա առաջին հանդիպումն էր «Freedom Arena»-ում: ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան նորակառույց մարզադաշտը գտնվում է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի տարածքում՝ «Փյունիկի» մարզադպրոցի հարևանությամբ: Երևանյան ակումբն այսուհետև տնային խաղերն անցկացնելու է «Freedom Arena»-ում: Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 5 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 6 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 6 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 6 hours ago
Related coverage

Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
168 Jham / 4 hours ago

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 5 hours ago

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
Shant News / 5 hours ago

Հոկտեմբերի 24-ին մրցապայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԱԱ
Shant News / 5 hours ago