Ամուլսարը դարձավ հանքավայր՝ չնայած բնապահպանների տասնամյակների հակազդմանը և պայքարին։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցավ առաջին ոսկու կորզման արարողությունը՝ առանց հանրային դիմադրության։ Ամուլսարի հանքը շահագործվում է 2016-ին հաստատված ՇՄԱԳ եզրակացությամբ՝ չնայած միջազգային փորձագետների և ELARD-ի մատնանշած թերություններին։ Նոր ՇՄԱԳ չի իրակաանացվել։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է 750 մլն դոլարի ներդրման, տարեկան 130 մլն դոլարի հարկերի և 1000-ից ավելի աշխատատեղերի մասին։ Ծրագրի վերագործարկման համար ՀՀ-ի կառավարությունը տրամադրել է 150 մլն դոլարի բյուջետային վարկային երաշխիք։ Իսկ պետությունն ունենում է 12․5 մասնաբաժին՝ փաստացի մասնակցելով նաև ընկերության կառավարմանը։ Ամուլսարի հարցը ոչ միայն տնտեսական է, բնապահպանական, այլև առկա են քաղաքական երանգներ։ Ի՞նչ հետևանքներ պետք է սպասել Ամուլսարի շահագործումից՝ տնտեսական, բնպահպանական և այլն։ Factor TV -ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Օլեգ Դուլգարյանը՝ իրավապաշտպան-բնապահպան, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Նազելի Վարդանյանը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, բնապահպան-իրավաբան, Ինգա Զարաֆյանը՝ «ԷկոԼուր» ՀԿ–ի նախագահ, բնապահպան, Անահիտ Ադամյանը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան