Բուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Սոֆիայում՝ «Պրոգրեսիվ Բուլղարիա» կուսակցության կենտրոնակայանի մոտ, պետական պահպանության ծառայության (NSO) աշխատակիցը նրան հրել և գցել է գետնին։ Միջադեպը հանգեցրել է խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովայի և NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականի պահանջների, գրում են տեղական լրատվամիջոցները ։ Կոլտուկլիևան հայտնել է, որ բուժում է ստանում ուսի ուժեղ ցավերի պատճառով և, հնարավոր է, վիրահատության կարիք ունենա։ Բժիշկները նաև լրացուցիչ հետազոտություններ են անցկացնում՝ ներքին վնասվածքների առկայությունը բացառելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ լրագրողը փորձել է Դոցովային հարցեր ուղղել՝ կապված խորհրդարանական լսումների հետ, որոնք վերաբերում էին վիճահարույց նախագահական ներմանը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կոլտուկլիևան բացում Դոցովայի մեքենայի դուռը, որից հետո անվտանգության աշխատակիցը նրան հրում է, և նա ընկնում է մայթին։ Խորհրդարանի նախագահի շարասյունը հեռանում է դեպքի վայրից։ Լրագրողը պատմել է, որ հիշում է, թե ինչպես է ընկել գետնին, իսկ ավելի ուշ սրտխառնոց, գլխացավ և ուսի ուժեղ ցավեր է ունեցել։ Սկզբում նրան բուժօգնություն են ցուցաբերել Սոֆիայի Ռազմաբժշկական ակադեմիայում, ապա տեղափոխել են «Սուրբ Սոֆիա» հիվանդանոց։ Ռազմական դատախազությունը նախաքննական վարույթ է սկսել։ Միջադեպին մասնակցած աշխատակից Մարտին Վարադինովն արդեն ցուցմունք է տվել, իսկ պետական պահպանության ծառայությունը (NSO) ներքին քննություն է սկսել։ Խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովան միջադեպն անընդունելի է որակել և ափսոսանք հայտնել Կոլտուկլիևային։ Միաժամանակ, նա նշել է, որ զարմացել է, երբ լրագրողը բացել է մեքենայի դուռը, և դրանից հետո հստակ չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Դոցովան խոստացել է ապահովել լիակատար թափանցիկություն և հետաքննել անվտանգության աշխատակիցների գործողությունները։ NSO-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող նախագահ Իլիանա Յոտովան դատապարտել է աշխատակցի գործողությունները՝ ընդգծելով, որ լրագրողները պետք է կարողանան ազատորեն և առանց վախի աշխատել։ Միջադեպը նաև քաղաքական վեճի պատճառ է դարձել։ «GERB» կուսակցությունը հայտարարել է, որ ստորագրություններ է հավաքում խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու և Դոցովային նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության համար։ «Ժողովրդավարական Բուլղարիա» և «Մենք շարունակում ենք փոփոխությունները» կուսակցությունները նույնպես դատապարտել են միջադեպը և պահանջել NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականը։ Մի շարք այլ քաղաքական գործիչներ ևս պահանջել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կոլտուկլիևան հայտարարել է, որ ապաքինվելուց հետո մտադիր է վերադառնալ աշխատանքի։ Նրա խոսքով՝ այս դեպքը, ի վերջո, վերաբերում է վարքագծի տարրական նորմերին և լրագրողների նկատմամբ հարգանքին, այլ ոչ թե կուսակցական քաղաքականությանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բուլղարացի լրագրող Սոնյա Կոլտուկլիևան հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Սոֆիայում՝ «Պրոգրեսիվ Բուլղարիա» կուսակցության կենտրոնակայանի մոտ, պետական պահպանության ծառայության (NSO) աշխատակիցը նրան հրել և գցել է գետնին։ Միջադեպը հանգեցրել է խորհրդարանի նախագահ Միհաելա Դոցովայի և NSO-ի ղեկավար Էմիլ Տոնևի հրաժարականի պահանջների, գրում են տեղական լրատվամիջոցները։ Կոլտուկլիևան հայտնել է, որ բուժում է ստանում ուսի ուժեղ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 1 hour ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 2 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 2 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 2 hours ago
Related coverage

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 10 minutes ago

Թրամփը չի բացառել, որ 200-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ
168 Jham / 13 minutes ago

Իլոն Մասկն ուկրաինական և ամերիկյան վերնախավերին մեղադրել է պատերազմի հաշվին հարստանալու մեջ
168 Jham / 22 minutes ago

Զելենսկին ազդարարել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման մասին
168 Jham / 30 minutes ago