ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն մուտքը և խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով, այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ «Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Օլեշկին առաջնագծում գտնվող պատերազմական քաղաք է, որը աղետի եզրին է», – հայտարարել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ քաղաքում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք հրատապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն։ ԱՄՆ առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները սահմանելու համար։ Ըստ հաղորդագրության՝ առաջին տիկինը երկու երկրի հետ նախաձեռնել է քննարկումներ և կողմերի միջև համաձայնություն է ապահովել համաձայնագրի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։ Համաձայնագրով նախատեսվում է անվտանգ միջանցքի ստեղծում և տարհանվողների տեղափոխում նրանց նախընտրած ուղղությամբ՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։ Օլեշկին գտնվում է Ուկրաինայի հարավում՝ Խերսոնում, Դնեպրի ափին։ Մինչև պատերազմը քաղաքն ուներ շուրջ 24 000 բնակիչ, իսկ այժմ այնտեղ, ըստ գնահատականների, մնացել է 1700–2000 մարդ, այդ թվում՝ մոտ 50 երեխա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago



