Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել եմ ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։ Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։ Այցի շրջանակում ներկայացրել ենք նաև ՊԵԿ կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որը ԱՄՆ EXBS ծրագրի և S2 Global ընկերության հետ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի արդյունքն է։ 2026 թվականի մայիսից գործող կենտրոնը հնարավորություն է տալիս Երևանից իրական ժամանակում մշտադիտարկել սահմանային անցման կետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների աշխատանքը և իրականացնել ստացված պատկերների երկաստիճան վերլուծություն՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։ Վստահ եմ, որ այս համագործակցության շարունակական զարգացումը կնպաստի Հայաստանի մաքսային համակարգի տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը և սահմանային անվտանգության հետագա ամրապնդմանը»,- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 2 hours ago

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
Shant News / 2 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 45 minutes ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 1 hour ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 1 hour ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 1 hour ago