ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Հորդանան գետի Արևմտյան ափին ամենախոշոր ռազմական գործողության նախապատրաստման մասին: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։Նեթանյահուի խոսքով՝ գործողության նախապատրաստումն իրականացվել է երկրի պաշտպանության նախարարի հետ համատեղ, իսկ Իսրայելի բանակն արդեն պատրաստ է դրա անցկացմանը:Գործողության մեկնարկի ժամկետները կորոշվեն առաջիկայում։ Նեթանյահուննաևհայտարարել է, որ իսրայելցի ուժայինները ռեյդեր են իրականացնում Հեբրոնում, խուզարկում ենթադրյալ արմատականների տները և առգրավում զենքը:Բացի այդ, Իսրայելի իշխանությունները ցանկանում են արագացնել ճանապարհների երկայնքով տների քանդումը, որոնք Նեթանյահուն անվանել է «անօրինականևզինծառայողների համար սպառնալիք»:Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ, իր կարծիքով, «պաղեստինյանՀԱՄԱՍշարժման արմատականները հարձակում են նախապատրաստում Իսրայելի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ», որոնք նախատեսված են հոկտեմբերի 27-ին: