ArmLur.am -ի զրուցակիցը Արցախից բռնի տեղահանված Վիլենա Հակոբյանն է։ Նա Արցախից տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրա ամուսինը՝ Գագիկ Արսենի Հակոբյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Գագիկ Հակոբյանը 2009 թվականից ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում։ ՊՆ ՀՕՊ ծառայությունում նա աչքի է ընկել որպես նվիրված զինվորական, հասել ավագ ենթասպայի կոչման և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ ArmLur.am -ի հետ զրույցում Վիլենա Հակոբյանը պատմում է Արցախում ապրած տարիների, Արցախյան պատերազմների, շրջափակման ընթացքում կրած զրկանքների և բռնի տեղահանությունից հետո Հայաստանում բախված դժվարությունների մասին։ Նա նաև նշում է, որ իր ապագան պատկերացնում է Մայր Հայաստանում՝ միաժամանակ չկորցնելով Արցախ վերադառնալու հույսը։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․