Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին» և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է, դարձել է առաջին գործող մարզիկը, որի վաստակը հասել է 2 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Պարբերականի գնահատմամբ՝ 2026/27 մրցաշրջանում ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում ելույթների համար կստանա 250 միլիոն դոլար։ Եվս 50 միլիոն դոլար նա կվաստակի գովազդային պայմանագրերից և այլ բիզնես նախագծերից։ Forbes-ի տվյալներով՝ հաջորդ տարի 2 միլիարդ դոլարի նշագիծը պետք է հաղթահարի նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Ռոնալդուն 41 տարեկան է։ Նա Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ֆուտբոլիստին են պատկանում ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդները։ Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի դեկտեմբերից։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»։ –00—ՍՊ The post Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը appeared first on 24News .