#արտահերթ ընտրություն #5tv Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ «իր քաղաքական առաքելությունն ավարտված է համարելու», եթե չկարողանա փոխել Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդարանի ընդդիմադիր ուժերն ընդգծում են՝ վաղուց ավարտված է Փաշինյանի քաղաքական առաքելությունը: Նոր Սահմանադրությունը «ալիևյան» անվանող «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ Սահմանադրության փոփոխության օրակարգին չի միանա: Ըստ ընդդիմադիր խմբակցության՝ շանտաժ է ընդդիմությանը Սահմանադրության փոփոխության ալիևյան պահանջը կատարելուն հավանություն տալու կամ արտահերթ ընտրության գնալու երկընտրանքի առաջ կանգնեցնելը: Նոր Սահմանադրության հետևում Ալիևի ականջներն է տեսնում նաև «Ուժեղ Հայաստանը» և հայտարարում, որ պատրաստ է խորհրդարանի արտահերթ ընտրության: