ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի գործարար, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը «ոչ մի վատ բան չի արել»՝ մեկնաբանելով Ուկրաինայում Starlink և Starshield արբանյակային կապի համակարգերի աշխատանքի սահմանափակումների մասին հաղորդումները։ «Իլոնը ոչ մի վատ բան չի արել։ Իլոնը շատ լավ մարդ է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմոկրատները կարող են հետաքննություն սկսել Մասկի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Մասկը շատ տաղանդավոր է, այլապես Starlink-ն ու նրա մյուս նախագծերը չէին լինի։ «Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Նա արդար մարդ է։ Սա անսովոր իրավիճակ է, երբ գործ ունես մասնավոր ընկերության հետ»,- նշել է Թրամփը։ Հարցին, թե ինչու են Ուկրաինայում սահմանափակվել Starlink-ի և Starshield-ի աշխատանքները, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես գաղափար չունեմ, բայց եթե իմանայի էլ, չէի ասի»։ Հինգշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հասանելիությունը ռազմական նշանակության Starshield արբանյակային կապի համակարգին վերականգնվել է։ Նա այսպես էր մեկնաբանել լրատվամիջոցների հաղորդումները, որոնց համաձայն՝ դիմել էր Մասկին՝ Ուկրաինայում Starshield-ի օգտագործման սահմանափակումները վերացնելու խնդրանքով։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Սթերնենկոն ավելի ուշ հայտարարել է, որ սահմանափակումները մասամբ դեռ պահպանվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը հայտարարել է, որ Մասկը սխալ բան չի արել՝ Ուկրաինայում Starlink-ի հասանելիության հարցում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 2 hours ago

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
Shant News / 2 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 57 minutes ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 59 minutes ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 1 hour ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 1 hour ago