Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ադրբեջանցի դիվերսանտ Իբադ Հուսեյնովը: Նա մեղադրվում է արցախյան առաջին պատերազմի օրերին մարդկության դեմ հանցանքներ կատարելու համար: Վրաստանի իրավապահները չեն պարզաբանում, թե ո՞ւմ հայտի հիման վրա էին նրան ձերբակալել և ո՞ւմ միջամտության արդյունքում են ազատ արձակել: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում ազգային հերոս համարվող Իբադ Հուսեյնովը (նա պաշտոնապես ազգային հերոս է) ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետում, սակայն ժամեր անց նրան ազատ են արձակել՝ այն բանից հետո, երբ նա կապ է հաստատել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության հետ: Դեսպանության աշխատակիցները համապատասխան կոնսուլտացիաներից հետո, ի վերջո, հասան իրենց ուզած արդյունքին և նրան անհապաղ ազատ էին արձակել»,-ասել է Երկանյանը: Ո՞վ է Իբադ Հուսեյնովը:Արդյո՞ք հավաստի են տեղեկություններն այն մասին, որ այդ դիվերսանտն է սպանել Մոնթե Մելքոնյանին: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: