ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին երկու օրերին հրապարակված դատավճիռներից կարելի է ենթադրել, որ եկեղեցու հարցը դատական կարգով լուծելու իշխանությունների սցենարը փակուղի է մտել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը։Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, կարճել է Արման Սարոյանի (Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան- խմբ․) գործը, որով Սարոյանը վիճարկում էր Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը՝ իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է կարգալույծ երկու նախկին քահանաների՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) գործերը, որոնք ևս վիճարկում էին վեհափառի որոշումները՝ իրենց կարգալույծ հռչակելու և մի դեպքում Հովհաննավանքի, մյուս դեպքում՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր ծառայողների պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։Իշխանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ եկեղեցուն վերաբերող հարցում Հայաստանի իշխանությունները կարծես թե միջազգային աջակցությունը լիովին չստացան, տարբեր քննադատություններ հնչեցին և այլն։ Ինչ վերաբերում է դատարանների որոշումներին՝ Իշխանյանի կարծիքով՝ որքան էլ խոսվում է վախի մթնոլորտի, ճնշումների մասին, բայց, միևնույն է, կարմիր գծեր կան, դատավորներն էլ են լավ հասկանում, թե ինչ է կատարվում։ Փորձագիտական դաշտում հայտնված այն տեսակետը, թե դատավորներն «ապաշխարել են», Իշխանյանն անհասկանալի է համարում։Ու չնայած դատարանի կայացրած այս որոշումներին, որոնցում նաև հստակ նշված էր, որ այս հարցերն աշխատանքային հարաբերություններով չեն կարգավորվում, քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն, բայց այս ամիսների ընթացքում (ի դեպ, Սարոյանի գործով վճիռը դեռ պետք է օգոստոսի կեսերին հրապարակվեր- խմբ․) կառավարության ծրագիրը հաստատվեց, որում ներառվեց նաև կաթողիկոսին հեռացնելու դրույթը, հրապարակվեց եկեղեցու վերաբերյալ «զեկույցը», ԱԺ քննիչ հանձնաժողով կազմվեց այն քննելու համար, հանձնաժողովի կազմը հաստատվեց և այլն։ Իրավապաշտպանի կարծիքով՝ «քննիչ» հանձնաժողովը «քննելու է զեկույցը», հետո էլ ԱԺ լիագումար նիստ կբերեն, կքվեարկեն, կորոշեն, թե հեռացնում են կաթողիկոսին։ Իսկ ինչպե՞ս է այդ հեռացումը լինելու։ Իշխանյանը չի բացառում, որ կարող են Սահմանադրական դատարանի սցենարը կիրառել։ Հիշեցնում է, թե ինչպես տարիներ առաջ պարզապես արգելափակեցին ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի մուտքը դատարան։ Իրավապաշտպանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն այսօր մի տեսակ ապատիկ վիճակում է, անտարբեր է կատարվող իրադարձությունների հանդեպ, մինչդեռ կարևոր է ակտիվ դիրքորոշում ունենալ, «սոսնձվել» եկեղեցիների շուրջն ու թույլ չտալ իշխանությանը նպատակին հասնել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թերևս եկեղեցու հարցը դատական կարգով լուծելու սցենարը փակուղի մտավ․ իրավապաշտպան
Իշխանյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն այսօր անտարբեր է կատարվող իրադարձությունների հանդեպ, մինչդեռ կարևոր է ակտիվ դիրքորոշում ունենալ, սոսնձվել եկեղեցիների շուրջն ու թույլ չտալ իշխանությանը նպատակին հասնել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Представительница Армении Наре выступила на "Детском Евровидении"
Sputnik Armenia / 8 minutes ago

Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Sputnik Armenia / 10 minutes ago

Популярный армянский актер получил премию "Золотого глобуса" Beacon Award
Sputnik Armenia / 56 minutes ago

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

ԻՐԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՓԱՇԱԶԱԴԵՆ Է. ԱԲՐԱՀԱՄ ԳՍՊԱՐՅԱՆ
168 Jham / 6 hours ago

Արտաշատում արձանագրվել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ. «Ականատես»
Aravot / 6 hours ago

Կարգալույծ հոգևորականները այլևս չունե՞ն ձեր աջակցությունը. հարց՝ Փաշինյանին
News.am / 7 hours ago

Փաշինյանը չպատասխանեց կարգալույծ քահանաների վերաբերյալ դատարանի որոշման մասին հարցին
News.am / 7 hours ago