ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: «Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։ Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,-ասված է հայտարարության մեջ։ The post ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ appeared first on Ազգ .