ԱՄՆ-ը կարող է մոտ ժամանակներս ավարտել Իրանի դեմ պատերազմը կամ շարունակել տնտեսական ճնշումը՝ թույլ տալով, որ երկիրն ավելի թուլանա։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ Ֆլորիդա մեկնելուց առաջ։ Թրամփը Իրանն անվանել է ձախողված պետություն, որը պայքարում է գնաճի և ֆինանսական միջոցների պակասի դեմ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը խոչընդոտում է իրանական նավթի արտահանմանը, մինչդեռ այլ երկրների նավերին թույլատրվում է անցնել Հորմուզի նեղուցով։ «Հարցն այն է՝ Վաշինգտոնը պետք է փորձի՞ արագ ավարտել պատերազմը, թե՞ թույլ տա, որ հակամարտությունն աստիճանաբար մարի։ Մենք կարող ենք շատ արագ ավարտել պատերազմը, բայց Իրանը փլուզման եզրին գտնվող երկիր է։ Նրանք փող չունեն։ Հարցն այն է՝ ուզո՞ւմ ենք ավարտին հասցնել գործը, թե՞ թույլ տալ, որ իրավիճակը շարունակվի այսպես, և նրանք աստիճանաբար սպառվեն»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնն արդեն հասել է իր նպատակներին ծովային շրջափակման միջոցով։ Նա նաև պնդել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ է տեղափոխվում, քան մինչև պատերազմի սկսվելը։ –00—ՍՊ The post Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատերազմն արագ ավարտելու մասին appeared first on 24News .