ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի և Իրանի հարցերը քննարկել են միայն հպանցիկ։ «Քննարկեցինք, բայց շատ հպանցիկ։ Հիմնականում խոսել ենք Աբերդինի և Հյուսիսային ծովի մասին»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բերնհեմի հետ քննարկել է Ուկրաինայի և Իրանի հարցերը։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ զրույցը հիմնականում վերաբերել է Հյուսիսային ծովի հանքավայրերում ածխաջրածինների արդյունահանման ծավալներն ավելացնելու՝ բրիտանական իշխանությունների ծրագրերին։ Թրամփը բազմիցս քննադատել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին էներգետիկ քաղաքականության և Հյուսիսային ծովում նավթի ու գազի արդյունահանումը չընդլայնելու համար։