Դեռևս չենք ծանոթացել դատավճռի բովանդակությանը, սակայն պատրաստվում ենք բողոքարկել այն․ ABC Media -ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելուն։ Մեղադրանքի մեջ տեսել ենք խնդրահարույց կետեր ,- նշեց նա Ռոբերտ Քոչարյանը, ըստ մեղադրանքի, կասկածվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Հավելենք, որ դատարանն այսօր որոշում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով․ նրա կալանքը նույնպես երկարաձգվել է 2 ամսով։