Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Մհեր Գ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 17-ին՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից: Տղամարդու մոտ ախտորոշվել էր մարմնի մոտ 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ։ Ըստ նախնական տվյալների՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մհեր Գ.-ն շենքի բակում մոտեցել է նախկին կնոջն ու մանկահասակ երեխային և փորձել ուժով տանել երեխային: Մոր դիմադրությունից հետո տղամարդը սպառնացել է դիմել ծայրահեղ քայլի, ապա բենզինով ինքնահրկիզվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: The post Արարատի մարզում ընտանեկան միջադեպը ողբերգությամբ է ավարտվել․ 40-ամյա տղամարդը մահացել է appeared first on Alphanews .