ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ, որի նպատակն է խթանել համայնքներում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը, երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և երիտասարդների համար բարենպաստ, անվտանգ, ներառական ու զարգացնող միջավայրի ձևավորումը։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն համայնքները, որոնց կազմում ընդգրկված է առնվազն մեկ քաղաքային բնակավայր՝ բացառությամբ Երևան քաղաքի և 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի։ Մրցութային հայտերն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ։ Մրցույթին մասնակցել ցանկացող համայնքներին աջակցելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, ԿԳՄՍ նախարարությունում կանցկացվի խորհրդատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն հայտերի պատրաստման և ներկայացման պահանջները։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «2028 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման գործընթացի մեկնարկը։ Խմբի անդամները գնահատելու են մրցույթին մասնակցող համայնքների կարողությունները և ներկայացված ծրագրերը՝ սահմանված գնահատման չափանիշներին համապատասխան։ Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ։ Մրցույթների մյուս մանրամասները՝ հղմամբ։ –00—ՍՊ The post ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Կմե՞ռնենք, եթե ԵԱՏՄ-ից մեզ հանեն, ո’չ, ցավո՞տ լինելու է մեր տնտեսության համար, այո’. Վարդան Արամյան
24TV / 24News / 13 minutes ago

Երևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկում
24TV / 24News / 18 minutes ago

Երևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
24TV / 24News / 24 minutes ago

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին. Գերասիմ Վարդանյան
24TV / 24News / 30 minutes ago
Related coverage

Օֆերտան պետք է փլուզել քաղաքական կոնտրօֆերտայով․ Վլադիմիր Մարտիրոսյան
168 Jham / 14 minutes ago

Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը
Shant News / 19 minutes ago

«Դրանք ուկրաինական տարածքներ չեն». Պուտինը՝ Ուկրաինայից գրաված հողերի մասին
Azatutyun / 26 minutes ago

ՊՆ փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
Factor.am / 29 minutes ago