ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի մասնագետներըպատրաստ են Հայաստանին ներկայացնել իրենց փորձը և տրամադրել հնարավորությունները՝ ուսումնասիրելու թուրանական վագրի (հայտնի է նաև որպես կասպյան կամ անդրկովկասյան) պոպուլյացիայի վերականգնման հնարավորությունը, եթե Երևանը դիմի խորհրդատվական կամ գործնական օգնության: Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամուրյանվագր» կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս գիտական հետազոտություններ չեն իրականացվել, որոնք թույլ կտային պարզել՝ պահպանվե՞լ են վագրի բնակության համար պիտանի տարածքներ: Ղազախստանում թուրանական վագրի պոպուլյացիայի վերականգնման նախագծի արդյունքները գնահատելուց հետո նմանատիպ հետազոտություններ կարող են իրականացվել նաև այլ երկրներում, որտեղ այդ ենթատեսակը նախկինում ապրել է:Խոշոր կաթնասունների պոպուլյացիաների վերականգնումը և նոր պայմաններին կենդանիների հարմարեցումը շարունակում են մնալ համաշխարհային լուրջ խնդիրներ։ Թուրանականվագրըմիշարքերկրներում անհետացել է դեռևս 20-րդ դարի կեսերին. հետազոտողներիմեծմասըհամակարծիք է, որ ենթատեսակը վերջնականապես վերացել է 1970-ականներին: Փորձագետի խոսքով՝ երկար ժամանակ տեսակի վերականգնումը համարվում էր բարդ խնդիր, քանի որ բացակայում էին փորձարկված մեթոդներ, որոնք թույլ կտային նվազեցնել գիշատիչների և մարդկանց միջև բախումների վտանգը։Արամիլևի խոսքով՝ Ղազախստանում նախագիծը մեկնարկել է 2010 թվականին։ Դրա հիմնական խնդիրներից մեկը վագրի բնական կենսամիջավայրի վերականգնումն էր։ Մասնագետների կուտակած փորձը և մշակած մեթոդները հնարավորություն են տվել անցնելու հաջորդ փուլին՝ կենդանիներին նախապատրաստված պայմաններ վերադարձնելուն։Մեր զրուցակիցն ընդգծում է՝ գիշատիչներինանհամապատասխան միջավայր բաց թողնել անթույլատրելի է, դա կարող է հանգեցնելկենդանիների մահվան և նախագիծը վերածել ձևական՝ առանց բնապահպանական արդյունքի ակցիայի: Մարդկանց համար պոտենցիալ վտանգավոր գիշատչի չմտածված վերադարձը կարող է հանգեցնել հարձակումների, վնասվածքների և մահվան, ինչպես նաև խափանել հասարակության աջակցությունը այլ տեսակների վերականգնման հետագա ծրագրերին: Հետևաբար, նման փորձերը պահանջում են կենդանաբանների, կենսաբանների և բնապահպանների պատասխանատու մոտեցում:Արամիլևը հավելեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույնպես սերտորեն համագործակցում են բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ: Այդ գործակցությունը թույլ է տալիս փոխանակել փորձ և ընդունել որոշումներ, որոնք ուղղված են երկու երկրների բնական համալիրների պահպանմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ մասնագետները կարող են օգնել Հայաստանին վերականգնել վագրի պոպուլյացիան. Արամիլև
Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 27 minutes ago

Где военные учения, где форум по биологическому разнообразию?
Sputnik Armenia / 34 minutes ago

Состояние 3 детей, пострадавших в крупном ДТП в Армении крайне тяжелое - Минздрав
Sputnik Armenia / 44 minutes ago

Երևան–Գյումրի ճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Armenia / 55 minutes ago
Related coverage

Մերցը գերմանացիներին խոստացել է ավելի էժան էլեկտրաէներգիա, սակայն կոալիցիայում տարաձայնություններ են առաջացել
168 Jham / 16 minutes ago

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 27 minutes ago

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է գրեթե 1000 մարդ
Shant News / 28 minutes ago

Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
168 Jham / 31 minutes ago