Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին տանկերը շարժվում է դեպի Նյու Յորք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Reuters-ի տվյալներով՝ հոկտեմբերի 22-ին «Ագիոի Ֆանենդես» նավը Ռուսաստանի Պրիմորսկ նավահանգստում բեռնել է 40 հազար տոննա ցածր ծծմբայնությամբ դիզելային վառելիք։ Նավը ԱՄՆ պետք է հասնի նոյեմբերի 7-ին։ Թրամփը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերսկսման մասին, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է դրա վաճառքն ու ներմուծումը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ մինչև տարեվերջ երկիրը կարող է դիզելային վառելիքի արտահանումը հասցնել ամսական 3-3,5 միլիոն տոննայի։ Ռուսաստանի վառելիքի արտահանումը վերջին շրջանում նվազել է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարվածների, նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանումների և ներքին շուկան պաշտպանելու նպատակով սահմանված սահմանափակումների պատճառով։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հունիսին Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալը նվազել է մինչև օրական 3,8 միլիոն բարել՝ ավելի քան 20 տարվա նվազագույն մակարդակը։ Գործարքը քննադատության է արժանացել Ուկրաինայի և ամերիկացի որոշ օրենսդիրների կողմից։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ ռուսական վառելիքի գնումների վերսկսումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ կապահովի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակության պայմաններում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտին-Թրամփ համաձայնությունից հետո առաջին ռուսական դիզելային տանկերը ուղևորվել են Նյու Յորք
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուսաստանի նավթային հսկան՝ հարվածների, վերանորոգման ծախսերի և պատժամիջոցների ճնշման տակ
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 28,5 միլիոն
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 12 minutes ago

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 13 minutes ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 14 minutes ago

59-ամյա տղամարդը կալանավորվել է
168 Jham / 18 minutes ago