ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն կրճատում Կիևին ցուցաբերվող աջակցության ծավալները՝ չնայած ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ակտիվացած ջանքերին։ Այս մասին գրում է The Atlantic ամսագիրը։ Հրատարակության տեղեկություններով՝ ԱՄՆ հետախուզական համայնքը շարունակում է նույն ինտենսիվությամբ աջակցել Ուկրաինային։ Ամերիկայի տրամադրած հետախուզական տվյալների շնորհիվ ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի խորքում, իսկ ԱՄՆ լրտեսական արբանյակները նախազգուշացնում են ռուսական հրթիռների և անօդաչուների մասին։ Ամսագիրը, հղում անելով Ուկրաինա հաճախ այցելող՝ պաշտոնաթող բարձրաստիճան սպայի, գրում է, որ երկրի տարածքում գործող ամերիկացի ներկայացուցիչների թվում առաջատար դեր ունի Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն։ Բացի այդ, Բալթյան երկրներից մեկում աշխատող և ամերիկացիների հետ սերտ համագործակցող հետախույզը պնդել է, որ ԿՀՎ-ի գործողություններն այժմ «շատ ավելի ագրեսիվ» են, քան Ջո Բայդենի նախագահության օրոք՝ չնայած ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունից դա հնարավոր չէ եզրակացնել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
The Atlantic․ ԱՄՆ հետախուզությունը չի կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ծավալները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հային գլխատած ադրբեջանցի դիվերսանտին ազատ են արձակել Վրաստանում
Shant News / 24 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ Մասկը սխալ բան չի արել՝ Ուկրաինայում Starlink-ի հասանելիության հարցում
Shant News / 35 minutes ago

Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
Shant News / 49 minutes ago

Թրամփը հայտնել է, որ Բըրնհեմի հետ Ուկրաինայի և Իրանի հարցերը քննարկել է «հպանցիկ»
Shant News / 1 hour ago
Related coverage

ՀԱՊԿ ի անդամակացության հարցն ու ՌԴ-ի հորդորը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 15 minutes ago

Վրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
168 Jham / 16 minutes ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Aravot / 20 minutes ago

Հորդանան գետի Արևմտյան ափին խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստվում. Նեթանյահու
Sputnik Armenia / 21 minutes ago