Ախալքալաք քաղաքից մինչև Կումուրդո գյուղի խաչմերուկը մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել, երթևեկությունը պարալիզացված է։ Պատճառը Ախալքալաքի բերդի մոտ փչացած մարդատար մեքենան է։ Մեքենան ընկել է մեծ փոսի մեջ, ինչի հետևանքով վնասվել է էլեկտրոնային համակարգը։ Վարորդը զանգահարել է «112» ծառայություն և սպասում է օգնության։ Ախալքալաքի բերդի մոտ, մինչև «Գորոդոկը» չհասած, կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։ Պատճառն Ախալքալաքի բերդի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ փչացած մարդատար մեքենան է։ Մեքենան փորձել է զգուշորեն անցնել փոսի միջով, սակայն մնացել է դրա մեջ, և մեքենայի էլեկտրոնային համակարգը շարքից դուրս է եկել։ Արդյունքում ճանապարհի երկու կողմերից եկող մեծ բեռնատարները չեն կարողացել անցնել, և խցանում է առաջացել։ Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են կարգավորել երթևեկությունը։ Ժամը 17:00-ի դրությամբ երթևեկությունն արդեն վերականգնվել էր։ Փչացած մեքենայի դիագնոստիկան է իրականացվում։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Կարծախ գյուղում գյուղի բնակիչներն ու տարբեր երկրներից ժամանած բեռնատարների վարորդները միտումնավոր փակել էին Ախալքալաք-Կարծախի միջազգային նշանակության ճանապարհը՝ պահանջելով կարգի բերել այն, քանի որ առանց կորուստների այդ ճանապարհով անցնելն անհնար է։ Սակայն ճանապարհը երկար ժամանակ փակ չմնաց։ Այն բացվեց Ախալքալաքի ոստիկանության վարչության պետի ժամանելուց հետո։ Ավելի ուշ հավաքված բնակիչների մոտ մեկնեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Նրանք բնակիչներին խոստացան, որ երկուշաբթի օրը գրեյդերը կհարթեցնի փոսերը։ Ախալքալաք-Կարծախի ճանապարհն արդեն մի քանի տարի է՝ չլուծվող խնդիր է տեղի բնակիչների և տարանցիկ բեռնատարների վարորդների համար։ Ճանապարհի վերականգնումը նախատեսվում է արդեն մի քանի տարի, սակայն աշխատանքները չեն սկսվում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունը կրկին պարալիզացված է, այս անգամ՝ քաղաքի մոտ

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Ռուսթավելիի պուրակի կառուցումը մոտենում է ավարտին, սակայն կոյուղու խնդիրը մնում է չլուծված
JNEWS / 7 hours ago

Վրաստանի խոշորագույն 10 ընկերություններից 8-ը գործում են մոլախաղերի ոլորտում․ ո՞ւմ են պատկանում այս բիզնես հսկաները
JNEWS / 9 hours ago

Վրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
JNEWS / 11 hours ago

რუსთაველის სკვერის მშენებლობა დასასრულს უახლოვდება, თუმცა საკანალიზაციო სისტემის პრობლემა კვლავ რჩება
JNEWS / 11 hours ago
Related coverage

Россия готовит новые диверсии для дестабилизации Европы: ГУР
Akhaltskha.net / 11 hours ago

В Черном море затонуло судно, вероятно, пораженное дроном; есть погибший и пропавшие без вести
Akhaltskha.net / 11 hours ago

Լարիի փոխարժեքն այսօր
AliQ Media / 12 hours ago

Մակա Բոճորիշվիլին Բաթումիում հյուրընկալել է Ուզբեկստանի ԱԳ նախարար
AliQ Media / 12 hours ago