factor.am Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում այսօր ավտոմեքենայից կրակոցներ արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հաստատել են տեղական իշխանությունները, գրում է DW-ն ։ Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։ «Անձն իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել իր ճանապարհին հանդիպած մի քանի մարդկանց ուղղությամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեհը։ Ավելի ուշ նա ֆրանսիական BFM TV-ին հայտնել է, որ կրակոցների վայրերից մեկը մանկական խաղահրապարակն է եղել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել | factor.am appeared first on Infocom .