ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Օրյոլի մարզում հրթիռակոծել են քաղաքացիական ձեռնարկությունը։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։Մարզպետը հավելել է, որ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Ձեռնարկվում են բոլոր միջոցները տուժածներին օգնելու և հետևանքները տեղայնացնելու ուղղությամբ։Ավելի վաղ Օրյոլի մարզում հրթիռային տագնապ էր հայտարարվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։