ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկլետը երկու ամսով երկարաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանը անազատության մեջ է գտնվում օգոստոսի 25-ից, այսինքն՝ մոտ երկու ամիս։ Վարույթն իրականացնող մարմինն օրեր առաջ ներկայացրել է նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն, որը քննվել է դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում։ Երեկ դատավորը, ավարտելով միջնորդության քննությունը, հեռացել էր առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ՝ 1998–2008 թվականներին, իրեն մերձավոր անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից օտարել է հանրային նշանակության արժեքավոր գույքեր՝ դրանք ձեռք բերելով շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով։ Քննության վարկածով՝ գործարքներն իրականացվել են կեղծ հիմնավորումներով, իսկ գույքերի իրական սեփականատերերին թաքցնելու նպատակով դրանցից մի մասը ձևակերպվել է հարազատների անուններով։ Քննվում են նաև այդ գործարքներից ստացված միջոցների հնարավոր ապօրինի ծագումն ու օրինականացման հանգամանքները։ Արաքս Մամուլլյան