ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել տեղային հրադադար հաստատել ռուսական վերահսկողության տակ գտնվող Օլեշկի քաղաքում (Խերսոնի մարզ)․ գրում է The Washington Post -ը։ Ըստ հաղորդագրության՝ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից: Կողմերն էլ արդեն նշանակել են աշխատանքային հատուկ թիմեր, որ զբաղվելու են համաձայնագրի տեխնիկական մանրամասների կազմակերպմամբ, այդ թվում՝ տարածքների ականազերծման և հումանիտար հարցերի համակարգմամբ: Կողմերն աշխատելու են շուրջօրյա ,- նշված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ: Օլեշկի քաղաքը գտնվում է Դնեպր գետի ափին և պատերազմի սկզբից ի վեր դարձել էր առաջնագիծ: Տեղային հրադադարը հնարավորություն կտա իրականացնել հումանիտար առաքելություններ, բնակիչների տարհանում և ականազերծման աշխատանքներ: